News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի երկրները ընդունել են ազգային ծրագրեր՝ ռազմական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոս ավելացնելու մասին։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այդ ծրագրերի իրականացման առաջին գնահատումը կանցնի դեկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նաեւ ՆԱՏՕ-ի 28 անդամների պետությունների ու կառավարությունների ղեկավարները որոշել են ստեղծել տեղեկությունների փոխանակման հակաահաբեկչական կենտրոն Բրյուսելում։ «Մենք որոշել ենք մեր շտաբ բնակարանում ստեղծել հակաահաբեկչական հետախուզության նոր բջիջ»,- ասել է նա։ Սթոլթենբերգի խոսքով, կառույցը կունենա նոր համակարգող։

Բացի դրանից Սթոլթենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու է աջակցությունը ու հետագայում միանալու է ԱՄՆ ղեկավարած կոալիցիային, որը Սիրիայում ո ւ Իրաքում գործողություններ է իրականացնում ԻՊ-ի դեմ։

«Լինել կոալիցիայի անդամ՝ չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն մասնակցելու է ռազմական գործողություններին, սակայն դա հզոր ազդանշան է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին մեր հանձնառության մասին,- նշել է Սթոլթենբերգը,- ՆԱՏՕ-ն հնարավորություն կստանա մասնակցել քաղաքական որոշումների մշակմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ