News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015 թվականին բրիտանացի Ջոն Քոքսն օդանավի զուգարանում ծխել էր՝ հրդեհ առաջացնելով: Նախապես նա 4.5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, հիմա պատիժը խստացվել է՝ հասնելով 9 տարի 6 ամսվա:

Ըստ BBC-ի՝ 2015 թվականին Բիրմինգեմից եգիպտական Շարմ էշ-Շեյխ թռչող օդանավի հրամանատարը SOS ազդանշանն է ուղարկել եւ արտակարգ վայրէջքի թույլտվություն խնդրել մոտակա օդանավակայանում:

Ավելի քան 200 ուղեւորի փոխադրող օդանավը 10 հազար մետր բարձրության վրա է եղել, երբ անձնակազմը հրամանատարին հաղորդել է, որ չեն կարողանում մարել զուգարանի աղբամանում բռնկված կրակը: Օգնության է հասել փրկարարական ջոկատում աշխատող ուղեւորներից մեկը, եւ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:

Հունվարին Բիրմինգեմում կայացած դատական նիստում Քոքսն ընդունել է մեղը եւ համաձայնել, որ իր գործողությունները վտանգ էին պարունակում կյանքի համար:

Վերաքննիչ բողոքի ժամանակ Քոքսի փաստաբանները պնդում էին պատժի մեղմացման հարցում՝ փորձելով ապացուցել, որ հանցագործությունը կատարելիս Քոքսը դեպրեսիայի մեջ է եղել մոր մահվան եւ ամուսնական խնդիրների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ