ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական կոպիտ եւ անհարգալից հրել է Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչին՝ քաղաքական գործիչների խմբի առաջին շարքերին հասնելու համար:

Դեպքը տեղի է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զրուցելիս է եղել մի քանի առաջնորդների հետ: Տեսանյութում երեւում է, որ Մարկովիչն ապշած է Թրամփի արարքից: