News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների Մարավի քաղաքից հազարավոր մարդիկ են փախչում, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են կառավարական ուժերի եւ արմատական իսլամականների միջեւ բախումները, հաղորդում է Euronews-ը:

Ոչնչացված գրոհայինների թվում Մալայզիայի երկու եւ Ինդոնեզիայի երեք քաղաքացիներ կան, բայց ջիհադականների կազմում արտասահմանցիների հստակ թիվը հայտնի չէ:

Բախումների հետեւանքով առնվազն 13 զինծառայող եւ ավելի քան 30 ծայրահեղական է սպանվել: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն առայժմ չկա:

Ֆիլիպինների նախագահը մայիսի 23-ին ամբողջ հարավային Մինդանաո նահանգում, որտեղ գտնվում է Մարավի քաղաքը, ռազմական դրություն է հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ