News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ մայիսի 26-ին, մեկնարկել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործին միացված` Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մի քանի այլ անձանց դեմ հարուցված քրեական գործով դատավարության առաջին՝ արտագնա նիստը:  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանում ուժեղացված հսկողություն է, այնտեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Դատարանում են «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը: Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ մյուսներին  դատական նիստերի դահլիճում դիմավորել են ծափահարություններով եւ «Մահ ռեժիմին», «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով:

Սեֆիլյանը ներկաներին ողջունեց բռունցքը վեր պարզած: Դատարանի դահլիճում էին նրա հարազատները, որոնք Սեֆիլյանի կալանավորումից ի վեր առաջին անգամ հնարավորություն ունեին նրան տեսնելու տեսակցությունների սահմանափակման պատճառով: 

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Տաթեւիկ Գրիգորյանը: Սակայն նիստը արտագնա է եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընթանում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ այտեղ կա ապակեպատ դահլիճ:

Ըստ մեղադրանքի՝ Ժիրայր Սեֆիլյանը 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Բացի դրանից, 2015թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինին կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Հրայր Թոփչյանին էլ մեղադրանք է առաջադրվել Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում հրազեն եւ ռազմամթերք ապօրինի պահելու եւ փոխադրելու մեջ: Հրայր Թոփչյանը, ըստ մեղադրանքի, գիտակցելով կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից եւ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության բաժին:

Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանն ու Գալուստ Գրիգորյանը նույնպես կամովին հրաժարվել են հանցագործության նախապատրաստությունից եւ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Հոդվածներից յուրաքանչյուրը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ