ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է քաղաքապետի ստորագրած վճիռը, որը կրկին հաստատում է 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ Նախաձեռնողը խորհրդի անդամ Ռենդալ Վալլասն է։
Ռենդալ Վալլասն իր համար պատիվ է համարում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին մասնակցելն ու քաղաքի հայ համայնքին աջակցություն ցուցաբերելը։
Մինչ վճիռն ընդունելը Հարավային Կարոլինայի Հայ դատի հանձնախումբը մեծ դեր է խաղացել Միրիթլ Բիչի բնակիչներին ու պաշտոնյաներին Հայոց ցեղասպանության պատմությանը ծանոթացնելու հարցում՝ ի հիշատակ զոհերի միջոցառումներ նախաձեռնելով, «Խոստում» ֆիլմը ցուցադրելով եւ տարբեր հանդիպումներ կազմակերպելով։