News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պարզվումէ, որ Յուպիտերի մագնիսային դաշտը երկրայինից տասնապատիկ ուժեղ է։ Իսկ մոլորակի բեւեռների վրա Երկրի չափով հսկակայական ցիկլոններ են գտնվում, այս մասին են վկայում «Յունոնա» տիեզերական արբանյակից ստացված նոր տվյալները, փոխանցում է BBC-ն։

Ամերիկյան NASA-ն նախօրեին հրապարակել է Յուպիտերի բեւեռների մանրակրկիտ լուսանկարները, որոնք արվել են անցած տարվա օգոստոսի վերջին, երբ արբանյակն առավելագույնս մոտեցել է Յուպիտերին։ Սակայն այդ լուսանկարները գիտնականները վերջերս են ստացել

Յուպիտերի գլխավոր գաղտնիքներից մեկն է մնում մոլորակի բեւեռներում գտնվող հսկայական ցիկլոններն ու փոթորիկները։ 

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես են ձեւավորվել այդ ցիկլոնները, որքանով կայուն է այդ կոնֆիգուրացիան ու ինչու Յուպիտերի հյուսիսային բեւեռը նման չէ հարավայինին։ Մենք ուզում ենք նաեւ հասկանալ, թե որքանով դինամիկ է այդ համակարգը», - ասել է «Յունոնա» առաքելության ղեկավարներից մեկը՝ Սկոթ Բոլթոնը։

Եւս մեկ անսպասլի հայտնագործություն էր Յուպիտերի հզոր մագնիսային դաշտը։

Մինչ այդ էլ էր հայտնի, որ Յուպիտերն ունի Արեւային համակարգի ամենաուժեղ մագնիսային դաշտը ու ամենամեծ մագնիսային ոլորտը։

Սակայն պարզվել է, որ Յուպիտերի մագնիսային դաշտը կրկնակի հզոր է, քան մինչ ենթադրում էին գիտնականները ու մոտավորապես 10 անգամ հզոր է, քան Երկրինը։ .

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ