News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017թ.-ի մայիսի 25-ին տեղի ունեցավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին նախորդ տարվա աշխատանքի արդյունքները եւ  ներկայացվեցին հետագա պլանները:

Բանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանն իր ելույթում առանձնացրեց հաշվետու տարվա կարեւոր ձեռքբերումները. «Յունիբանկը մեծ աշխատանք է  տարել հաճախորդների սպասարկման որակի եւ մատուցվող ծառայությունների տեսականու բարելավման  ուղղությամբ: Մեզ հաջողվեց տրամադրված վարկերի միջին օրական քանակը հասցնել ավելի քան 1000-ի: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթը նախորդ տարվա համեմատ աճեց երկու անգամ»:

Յունիբանկը զգալիորեն բարելավել է նաեւ ակտիվների որակը, ինչի շնորհիվ Moody’s գործակալությունը բարձրացրել է բանկի վարկանիշը մինչեւ B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Հաշվետու տարում Յունիբանկը 53%-ով ավելացրել է  կապիտալը, այն հասցնելով 34,8 մլրդ ՀՀ դրամի, եւ այդպիսով կատարել  ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվի պահանջը:

Բարձր գնահատելով ներդրողների վստահությունը բանկի հանդեպ, 2016թ.-ին բանկի Խորհուրդը որոշում ընդունեց իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ, որոնք համարժեք էին 12.9% տարեկան եկամտաբերությանը:

2016թ. -ին բանկի ակտիվները  կազմել են 185.4 մլրդ  ՀՀ  դրամ` տարվա ընթացքում աճելով 17.2%-ով, իսկ պարտավորությունները, աճելով 11.2%-ով, կազմել են  150.5 մլրդ ՀՀ դրամ:   Վարկային ներդրումներն աճել են 7.7%-ով եւ կազմել 118.6 մլրդ  ՀՀ  դրամ: Յունիբանկում ավանդների ծավալը կազմել է 114.8 մլրդ ՀՀ դրամ, որից 81%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին:

2016թ.-ին Յունիբանկը տոնեց իր 15-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում Յունիբանկին հաջողվել է դառնալ այնպիսի բանկ, որին վստահում են  325 000 հաճախորդ եւ 200 բաժնետեր: Այսօր բանկն ունի 47 մասնաճյուղ, 52 պրոմո կետ եւ ներկայացուցչություն Ռուսաստանում:

Բանկի ուժեղ կողմերը եւ մրցակցային առավելությունները հնարավորություն են ստեղծում բիզնեսի հետագա աճի եւ շուկայում մասնաբաժնի մեծացման համար: Քառամյա ռազմավարական ծրագրի համաձայն, Յունիբանկի մանրածախ վարկավորման ծավալը կաճի  44%-ով, իսկ կորպորատիվ վարկավորմանը` 37%-ով: Այսպիսով, բանկը կավելացնի իր մասնաբաժինը մանրածախ եւ բիզնես վարկավորման ոլորտներում, համապատասխանաբար,  շուկայի 13% եւ 10%-ով: Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց, որ 2020թ.-ին բանկը նախատեսում է ապահովել 5 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի նվազագույնը 50%-ը կբաշխվի որպես շահութաբաժին: Իսկ դա նշանակում է, որ էապես կբարձրանա բանկի ներդրումային գրավչությունը:

«Մենք երախտապարտ ենք ներդրողներին վստահության, հաճախորդներին` լոյալության եւ բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Կրկնակի հաճելի է, երբ մեր բաժնետերերն ու հաճախորդները խորհուրդ են տալիս Յունիբանկն իրենց բարեկամներին եւ մտերիմներին` որպես վստահելի եւ շահավետ գործընկեր», -  ամփոփեց իր խոսքը Գագիկ Զաքարյանը: 

Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի եւ Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին եւ Վարդան Աթայանին պարգեւատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ