News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Աբովյանում, Արտաշատում, ինչպես նաեւ Նորագյուղ եւ Ոստան համայնքներում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս բնակավայրերի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբ/վ արագությամբ ինտերնետը: 

Նոր տեխնոլոգիայով մատուցվող ինտերնետն ապահովում է մինչեւ 20 անգամ բարձր ֆիքսված ինտերնետի արագություն, քան տրամադրվում էր նշված բնակավայրերի բնակիչներին նախքան ցանցի արդիականացումը:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Աբովյանում եւ Արտաշատում, ADSL  տեխնոլոգիայի արդիականացման արդյունք է. միայն այստեղ արագությունը մի քանի անգամ բարձր է,  եւ, փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի միջոցով: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին եւ վայելի գերաարագ ինտերնետի հնարավորությունները: Ես շնորհավորում եմ մեր նոր եւ գործող ֆիքսված ինտերնետի բաժանորդներին`  ծառայությունների նոր որակի կապակցությամբ եւ ուզում եմ ասել, որ Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես,  Neo Max ծառայությունների փաթեթների բաժանորդ դառնալ, որը հնարավորություն է տալիս ամսական 5990 դրամ վճարելով ստանալ  անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, 3 ԳԲ բջջային ինտերնետ, 150 SMS հաղորդագրություն, ֆիքսված ինտերնետ մինչեւ 50 Մբ/վ արագությամբ եւ BeeTV-ի 20 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորություն:Սկսած ամսական 10990 դրամից Beeline-ն առաջարկում է Quatro ծառայությունների փաթեթների  շարքը: Այն ներառում է անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, մինչեւ 200 րոպե զանգեր այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցեր, մինչեւ 10 ԳԲ բջջային ինտերնետ, մինչեւ 300 SMS հաղորդագրություն, ֆիքսված ինտերնետ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ եւ BeeTV-ի մինչեւ 133 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորություն: Neo Max եւ Quatro ծառայությունների փաթեթների  օգտագործման առաջին ամիսն անվճար է:

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա  Beeline գրասենյակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ