News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոս անջելեսի ոստիկանության քննիչները շարունակում են որոնել 5-ամյա Արամազս անդրեսյանին, որը անհետ կորած է համարվում ապրիլի 22-ից։

Դետեկտիվները շարունակել են տղայի որոնումները նրա տատի՝ հոր մոր տանը։ Ոստիկանությունը խուզարկել է տունը ու առգրավել համակարգիչը։ Տղայի տատիկն ու հորաքույրը հրավիրվել են բաժանմունք՝ ցուցմունք տալու, հայտնում է Los Angeles Daily News-ը։

Երեխայի հոր հարեւանների խոսքո՝  նրանք երբեք ոստիկանության հետ խնդիրներ չեն ունեցել։ Տղայի մայրը՝ Անա Էստվեզը, մինչ այդ հարեւանից խնդրել էր նրա տան դռան վրա տեղադրված տեսախցիկի տեսագրությունը, սակայն դիտելով տեսագրությունը՝ որևէ արտասովոր բան չի հայտնաբերել։

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը իր կրտսեր որդու՝ Արամազդի անհետացման մասին հայտնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր եկել հանդիպման Սան Մարինո ՝ երեխային մորը փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը, որը Հարավային Պասադենայի բնակիչ է, հայտնաբերվել է իր մեքենայից ոչ հեռու ՝ անգիտակից վիճակում։

Ոստիկանները երկու օր որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել են երեխային առեւանգելու կասկածանքով, սակայն հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ