News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին խոչընդոտող միջոցներին։ Սակայն այդ միջոցները չպետք է  խանգարեն Կորեական թերակղզու միջուկային ծրագրի քաղաքական կարգավորման հնարավորությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 «Մենք կողմ ենք այնպիսի միջոցներ ընդունելուն, որ մի կողմից խոչընդոտեն հյուսիսկորեական միջուկային ծրագրի հետագա զարգացմանը, մի կողմից էլ չխոչընդոտեն Կորեական թերակղզու միջուկային քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են հանդես գալիս այդ երկրի լիակատար ապամիջուկայինացմանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ իր չին գործընկեր Վան Ի-ի հետ համաժողովի ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ