News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանը դեմ է ԿԺԴՀ-ից բխող միջուկային սպառնալիքի պատրվակով Կորեական թերակղզում ԱՄՆ THAAD ՀՀՊ համակարգի տեղակայմանը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պնդում ենք, որ թերակղզին ապամիջուկայնացվի ու թերակղզում խաղաղություն ու կայունություն ապահովվի, դեմ ենք ցանկացած բացասական արտահայտությունների, որոնք նպաստում են լարվածությանը, դեմ ենք ԿԺԴՀ-ից բխող միջուկային սպառնալիքի պատրվակով ամերիկյան ՀՀՊ համակարգերը տեղակայելուն»,- ասել է Վան Ին

Ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են Կորեական թերակղզու համատարած ապամիջուկայնացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ