News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գևորգ Բրուտյանի կողմից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից կաշառք պահանջելու և անձամբ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:

Մեր հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնել են հետեւյալը. «Կատարված մեծածավալ քննչական գործողություների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա Գևորգ Բրուտյանին վերջնական խմբագրությամբ մեղադրանք է առաջադրվել իր սպասարկման տարածքում գործող տարբեր տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներից թվով 7 դեպքով ընդհանուր 2 մլն 400 հազար դրամ կաշառք պահանջելու և անձամբ ստանալու համար (1 դեպքով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 6 դեպքով` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով)։

Հաշվի առնելով, որ Գևորգ Բրուտյանին կաշառք տված անձինք աջակցել են հանցագործությունը բացահայտելուն, նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝  գործուն զղջալու հիմքով։

 Սույն քրեական գործով կազմվել է մեղադրական եզրակացություն, և գործը հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 15-ին Ազգային  անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար  նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու եւ հարկային օրենսդրության խախտումներին  սահմանված կարգով չարձագանքելու դիմաց, նրանցից որպես կաշառք պահանջել եւ պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ