News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տուրիզմի պետական կոմիտեն խորհրդակցություն կանցկացնի ավտոգազալցակայանների ղեկավարների հետ սանհանգույցների առկայության անհրաժեշտության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Նա հիշեցրեց, որ գործող կանոնների համաձայն՝ լցակայաններում սանհանգույցի առկայությունը պարտադիր է: Բայց այդ նուրբ հարցում լցակայանների ղեկավարներին ուզում են ոչ թե հարկադրել, այլ բացատրել. որքան հարմար պայմաններ լինեն հաճախորդների համար, այնքան կշահի հաստատությունը:

«Գազալցակայանների թիվը շարունակում է ավելանալ, մարդիկ կանգ են առնում դրանց մոտ: Մենք հաջող օրինակներ կներկայացնենք»,- նշեց Ապրեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ