News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են ընդլայնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Երկու առաջնորդների հանդիպումը կայացել է Սիցիլիայի Տաորմինա քաղաքում , որտեղ այսօր բացվում է «Մեծ յոթյակի» գագաթնաժողովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն աշխատելու է Ճապոնիայի ու Հարավային Կորեայի, նաեւ մյուս դաշնակիցների ու գործընկերների հետ, որպեսզի բարձրացնի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա ու ցույց տա, որ նրա ներկա ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Թրամփն ու Աբեն համաձայնել են, որ իրենց թիմերը կընդլայնեն Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում պատժամիջոցներ սահմանելով այն կազմակերպությունների դեմ, որոնք աջակցում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների ու միջուկային զենքի ստեղծման ծրագրերը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Բացի դրանից խոսել են պաշտպանական հնարավորությունների ընդլայնման մասին «ԿԺԴՀ-ին զսպելու ու նրանից պաշտանվելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ