News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությոնը։ Դրա համար միջոցներ նա ունի, իսկ Բեռլինում ու Փարիզում ղեկի մոտ այնպիսի քաղաքական գործիչներ են, որոնք կարծես գիտակցում են դրության լրջությունը, գրում է Die Presse-ի տեսաբան Օլիվեր Գրիմը։

ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկին հաջողվել է մեկ նախադասությամբ բնութագրել այն անդունդը, որը կա Եվրոպայի ու Դոնալդ Թրամփի ամերիկյան վարչակազմի միջեւ։ «Ես 100 տոկոսով վստահ չեմ, որ այսօր մենք կարող ենք Ռուսաստանի մասին միասնական կարծիքի հայտնել»,- ասել էր Տուսկը ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Ու այս գնահատականը լուրջ մտավախություններ է առաջացնում, նկատում է հեղինակը։ «Առայսօր, - գրում է Գրիմը,- եվրոպացիների ու ամերիկացիների միջեւ չեն եղել տարաձայնություններ Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի հարցում»։

«Թրամփի առաջին պաշտոնական այցելությունը Եվրոպա իր ամբողջ անբովանդակ ու անտարբեր ոճով հանդերձ՝ ակնհայտ դարձրեց, որ Սպիտակ տանը քիչ է մտահոգում Եվրոպայի միասնականությունն ու խաղաղությունը։ Կրեմլն էլ առհասարակ ամեն գնով փորձում է խոչընդոտել թե մեկին, թե մյուսին։ Այսօր ՝ սառը պատերազմից հետո առավել քան երբեւէ ԵՄ-ն պարտավոր է պաշտպանել իր սեփական անվտանգությունը», վստահ է Գրիմը

Վերջին օրերին այդ ուղղությամբ նկատվում են երեք խոստումնալից առաջխաղացումներ։ «Նախ Գերմանիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ պնախարարները անցած շաբաթ պայմանավորվել են ստեղծել հիմնադրամ, որը կարող էր ֆինանսավորել Եվրոպական պաշտպանական գործակալության ներսում սպառազինումների համակարգերի մշակումը։ Երկրորդ՝ ԵՄ բյուջեի ներսում պետք է ավելի շատ տեղ հատկացվի սեփական՝  եվրոպական ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը։ Եվ երրորդ՝ պնախարարները որոշել են լուծել միջպետական ռազմական ստորաբաժանումների գործունեության ֆինանսավորման հարցը»։

«Եվրոպական բանակի» ստեղծումն իհարկե դեռ հեռու է։ Սակայն ԵՄ անդամները պետք է շտապեն, քանի որ Եվրոպայի դեգրադացումը սարսափեցնում է»,- գրում է լրագրողը։ Օրինակ փորձագետ Ժան Տոմա Լեզյյուերի խոսքով, հակաահաբեկչական գործողությունների համար նախատեսված ֆրանսիական Tigre ռազմական ուղղաթիռներից միայն յուրաքանչյուր վեցերորդն է պատրաստ շահագործման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ