News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժամանակակից պայմանները բարձրացնում են ԱՊՀ կառույցնեի արդիականացման հարցը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է Ինտերֆաքսը։

«Մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք բախվում են մեր երկները, միանգամայն որոշակիորեն բարձրացնում են ԱՊՀ կառույցների արդիականացման հարցը, հատկապես միջազգային թեմաների՝ նախեւառաջ ահաբեկչության, վերազգային հանցավորության, ապօրինի միգրացիայի ու թմրաթրաֆիկի սպառնալիքների շուրջ մեր դիրքորոշումները ավելի լավ համակարգելու ոլորտներում»,- ասել է Մեդվեդեւը։

Մեդվեդեւն անդրադարձել է նաեւ Ազատ առեւտրի մասին պայմանագրի դրույթների հիման վրա առեւտրային խոչընդոտների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքի կարեւորությանը։ Նրա խոսքով ստեղծվելու են պայմաններ «ԱՊՀ տարածքում ինքնաբավ պարենամթերային շուկայի ձեւավորման, տանսպորտի, էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման համար», ուժեղացվելու է նաեւ նորարարությունների ու գիտական նախագծերի աջակցությունը։

Մեդվեդեւի հիշեցրել է, որ այս տարի ԱՊՀ-ում նախագահությունն անցել է Ռուսաստանին ու հավելել, որ Ռուսաստանը բաց է ԱՊՀ զարգացման ուղղությամբ կառուցողական առաջարկների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ