News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Եգիպտոսի Էլ Մինյա նահանգում Ս. Սամուել Խոստովանողի վանքի մոտակայքում ղպտի ուխտավորների վրա զինված հարձակման եւ երկու տասնյակից ավելի անմեղ անձանց սպանության առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության եւ Հայոց Եկեղեցու հավատացելոց անունից զորակցություն է հայտնել Թավադրոս Բ Պատրիարքին եւ Ղպտի Եկեղեցու հետեւորդներին:

Խստորեն դատապարտելով հարձակումները քրիստոնյաների վրա Վեհափառ Հայրապետը հայցել է Ամենողորմ Աստծուն` շուտափույթ ապաքինում պարգեւել վիրավորներին եւ երկնային օթեւաններում ընդունել զոհված հավատացելոց հոգիները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ…
Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս...
Ամենաշատ