Շրի Լանկայում հորդառատ անձրեւները դարձել են ջրհեղեղների ու սողանքների պատճառ, որոնք խլել են առնվազն 19 մարդու կյանք, ավելի քան 30-ը անհետ կորած են համարվում, հայտնում է «Սինհուան»։
Հորդառատ անձրեւներ են տեղացել երկրի կենտրոնական ու հարավային հատվածներում։ Իշխանությունները փրկարարական բրիգադներ են ուղարկել տուժած շրջաններ ու աջակցում են տեղի բնակիչների տարհանմանը։