News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երբ դու օգնում ես մեկ մարդու, դու օգնում ես ամբողջ տիեզերքին։ Այս մասին մայիսի 25-ին հայտարարել է «Ավրորա-2017» մրցանակի հավակնորդ Ջամիլիա Աֆղանին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ։

Պատմելով Աֆղանստանում իմամների հետ իր աշխատանքի մասին՝ նա նշել է, որ շատ բարդ է շփվել մոլեռանդ իմամների հետ։ Ջամիլի Աֆղանիի խոսքով՝ նրանք պնդում են, որ, համաձայն մահմեդականության, կանայք պետք է ենթարկվեն տղամարդկանց, անել այն, ինչ տղամարդը կասի։ «Բայց ես սկսեցի արաբերեն սովորել եւ Ղուրան կարդալ։ Ես տեսա, որ Ղուրանում կանաց ու տղամարդկանց միջեւ խտրականություն չկա, այնտեղ ընդգծվում է նաեւ կրթության կարեւորությունը։ Ահա այդ ժամանակ ես հասկացա իմամների հետ աշխատանքի ռազմավարական կարեւորությունը», - ընդգծել է Ջամիլիա Աֆղանին։

Ջամիլիա Աֆղանին Նուր պոտենցիալի եւ կրթական համակարգի զարգացման կազմակերպության նախագահն է: Նա մանկական պոլիոմիելիտի զոհ է: Աֆղանիին բախտ է վիճակվել կարդալ սովորել եւ հիմա փորձում է արմատախիլ անել կանանց եւ աղջիկների շրջանում անգրագիտությունը: Նա նաեւ աշխատանքներ է տանում մահմեդական առաջնորդների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ