News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երեւանում 2 անձի դանակահարության դեպքը:

2016թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:10-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Մ.Հովհաննիսյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի կտրած վերք, արյունահոսությամբ, հիպովոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, եւ Ա.Ասիրյանը՝ «աջ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նախաքննության փուլում Մ.Հովհաննիսյանը, ստացված մարմնական վնասվածքներից, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ տուժողների՝ դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված երկու անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Մ.Խորենացի 2-րդ փակուղի, 17-րդ հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երեւան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Խնդրում են լուսանկարում պատկերված տղամարդուն ներկայանալ էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն վարույթն իրականացնող մարմնին կամ զանգահարեն 1-02, 010-57-00-88, 010-45-02-02, 010-57-89-08 հեռախոսահամարներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ