News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը չի լուծելու Ղարաբաղի հարցը, այլ Ազգային ժողովը  նպաստելու է պառլամենտական հարթակում ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծմանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նոր խորհրդարանի դերակատարմանը։

«Ազգային ժողովը չի լուծելու Ղարաբաղի հարցը, այլ Ազգային ժողովը  նպաստելու է պառլամենտական հարթակում ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծմանը։ Մինսկի խմբի հետ բանակցելու է մինչեւ 2018 թվականը նախագահը, դրանից հետո  գործադիրի ղեկավարը։ Ինչ վերաբերում է պառլամենտի դերին, իհարկե, պառլամենտական դիվանագիտությունը պետք է իրականացվի Սահմանդրությամբ ու ԱԺ կանոնակարգով տրված լիազորությունների շրջանակում»,–ասել է Աժ փոխխոսնակը։

Անդրադառնալով հարցին, որ  խնդրի կարգավորման վերջնական քվեարկությունը ամեն դեպքում տեղի է ունենալու խորհրդարանում, ասել է. «Ես կարծում եմ, որ դեռեւս վաղ է խոսել այդ մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը։ Այսօր իրականությունն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, մերժում է Միսնկի խմբի համանախագահության առաջարկները, նախկին պետքարտուղար Քերրիի եւ ՌԴ նախագահ Պուտինի առաջարկները Սանկտ–Պետերբուրգում, ինչի վառ ապացույցը Մինսկի խմբի համանախագության կոշտ արձագանքն էր։ Ես լավատես չեմ, որ տեսանելի ապագայում տեսնեմ Արցախի խնդրի վերջնական լուծոմը, բայց առանց Արցախի ժողովրդի կամքի որեւէ մեկը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի լուծել այդ խնդիրը, խնդրի առանցքը Արցախի ժողովրդի կամարատահայտության պարտադիր լինելն է»,–ասել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ