News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությունը կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմփիչմենթով։ Այս մասին հայտնել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Չհիշատակելով Թրամփի անունը՝ Քլինթոնը հայտնել է, որ նրա նախագահությունը «կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմփիչմենթով՝ արդարադատությանը խոչընդոտելու համար՝ այն բանից հետո, երբ նա պաշտոնից հեռացրել է մի մարդու, ով նրա դեմ հետաքննություն էր իրականացնում»։

Նա նկատի ուներ Ջեյմս Քոմիին, որին նախագահ Թրամփը մայիսի 9-ին հեռացրել է ՀԴԲ տնօրենի պաշտոնից՝ արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնզի ու նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի ռեկոմենդացիայով։ Թրամփը իր այդ որոշումը բացատրել էր նրանով, որ Քոմին չէր կարողանում արդյունավետ կատարել իր աշխատանքը։ ՀԴԲ-ն անցած տարվա ամռանից սկսել էր հետաքննություն՝ Ռուսաստանի հետ Թրամփի շտաբի ենթադրյալ կապերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ