News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ «Մեծ յոթյակի» երկրները ձգտել են համոզել ԱՄՆ-ին աջակցել կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կանցլերի խոսքով G7-ի մասնակիցների միջեւ այս թեմայով «հակասական» բանավեճ էր ծավալվել։

Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը, որը 2015-ի դեկտեմբերին ստորագրել էին 194 երկրներ, սահմանում է գլոբալ տաքացման զսպման գործողությունների համաշխարհային ծրագիրը։ Սյն չի նախատեսում հրաժարվել հանածո վառելիքից կամ սահմանափփակել ածխաթթու գազի արտանետումները։ Սակայն կողմերը պետք է ձգտեն նվազեցնել արտանետումները, տեխնոլոգիապես արդիականացվել ու ադապտացվել կլիմայական փոփոխություններին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատաբար էր արտահայտվել այդ փաստաթղթի մասին, համարելով, որ այն չի համաապատասխանում երկրի ազգային շահերին։ ԱՄՆ վարչակազմը առայսօր չի կայացրել որոշում համաձայնագրի երկրի մասնակցության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ