News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2017 թվականի աշնանը Հայաստանի 10-ից ավելի դպրոցների բարձրդասարանցիները առաջին անգամ միկրոէլեկտրոնիկա առարկա կանցնեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ծրագրի համակարգողներից մեկը՝ Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Կրթության նախարարությունը 2015 թվականից էր որոշել ծրագրավորման եւ հեռահաղորդակցության ցանցի խորացված դասավանդում սկսել՝ Տեղեկատվական եւ հեռահողարդակցության տեխնոլոգիաների գործատուների միության առաջարկով:

Ծրագիրն անցնում են վարժարաններում (10-12 դասարաններ): Այն 5 դպրոցներում սկսել են 2015-16 ուսումնական տարում, իսկ անցած ուսումնական տարում (2016-17) դրանց թիվը հասավ արդեն 11-ի, որից 3-ը՝ մարզերում:

Խորացված պարապմունքների համար ընտրում են ճշգրիտ առարկաների առաջիդիմությամբ աշակերտներին: Նրանց համար այն փոխարինում է ինֆորմատիկայի դասերին:

Առաջին տարին աշակերտներն անցնում են ծրագրավորում, երկրորդ՝ հեռահաղորդակցություն, երրորդ՝ միկրոէլեկտրոնիկա՝ որպես աշակերտների համար ամենաբարդ: Այս առարկան առաջին անգամ կդասավանդվի այս տարվա աշնանը՝ ծրագրի երրորդ տարում:

Որպեսզի ծրագիրը գործնականին մոտ լինի, այն կազմել են ճյուղի ընկերությունները՝ «Յունիկոմպ» համակարգչային տեխնիկայի դիստրիբյուտոր, Vivacell-MTS հեռահաղորդակցության օպերատոր եւ Synopsys Armenia չիփեր նախագծող: Նրանք էլ վերապատրաստել են ինֆորմատիկայի ուսուցիչներին եւ աջակցել են ինֆորմատիկայի կաբինետները սարքավորելուն:

2023 թվականին պատրաստվում են ծրագրին ներառել բոլոր կամ 105 վարժարանների մեծ մասին: «Ցավոք, ոչ բոլոր դպրոցներում կա բավարար սարքավորում, առաջին հերթին ժամանակակից համակարգիչներ: Այդ պատճառով մենք հնարավորության սահմաններում ջանում ենք այն դպրոցներին աջակցել, որոնք  չեն կարող այն  ինքնուրույն գնել»,- հավելեց Մուսայելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ