News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը զեկույց է հրապարակել արեւադարձային ցիկլոններից, տորնադոներից, կայծակից ու կարկուտից մահացության ցուցանիշների «համաշխարհային ռեկորդների» մասին, փոխանցում է «Մոյա պլանետան»:

Ամենակործանարար արեւադարձային ցիկլոնը եղել է 1970 թվականի նոյեմբերի 12-13-ին Բանգալադեշում՝ խլելով 300 հազար մարդու կյանք:

Ռեկորդային թվով՝ 469 մարդ է զոհվել կայծակի ոչ ուղղակի հարվածից. այն հրդեհ էր առաջացրել Եգիպտոսի վառելիքի պահեստարանում 1994-ի նոյեմբերի 2-ին:

Կայծակի միակ բռնկման հետեւանքով ամենամեծ թվով զոհեր՝ 21 մարդ, գրանցվել  Զիմբաբվեում. 1975-ի դեկտեմբերի 23-ին  լիցքն ընկել էր խրճիթի վրա:

Կարկուտի հետեւանքով զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հնդկաստանում 1988-ի ապրիլի 30-ին. նարնջի չափ ունեցող կարկուտը սպանել էր 246 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ