News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ես լսել եմ եւ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունում շատ են տաղանդավոր մարդիկ։ Այս մասին մայիսի 27-ին «Aurora Dialogues» քննարկումների շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «100 LIVES» նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի տնօրեն, «Ավրորա-2017» ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։ 

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, Գրեգորյանը նշել է. «Ես անձամբ չեմ ճանաչում նոր վարչապետին, ես նրա հետ դեռ չեմ հանդիպել։ Սակայն Հայաստանում քննադատները շատ են, յուրաքանչյուր հայ քննադատ է»։ Նա նաեւ հավելել է, որ շատ է հարգում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում քաղաքականությամբ զբաղվողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ