News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության այս տարվա ծրագրում է ներառված Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ռազմավարությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որը մասնակցում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպված համապետական շաբաթօրյակին:

«Մենք համակարգային մոտեցման կողմնակից ենք. ստեղծել ռազմավարական փաստաթուղթ եւ գնալ այնպիսի ուղով, որի արդյունքը բոլորի համար տեսանելի ու մնայուն կլինի: Մեկ օրում ինչ-որ բան անել եւ համարել, որ խնդիրը լուծված է, կարծում եմ՝ ճիշտ չէ: Պրոցեսն սկսված է եւ շատ լայն թափ է ստացել, կարծում եմ, որ արդյունք ունենալու ենք»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ Հայաստանում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում արդեն փակվել է 700-ից ավելի աղբավայր, նախատեսվում է փակել եւս 2000 աղբավայր:

«2016թ. թվականին ընդունվել է կոշտ կենցաղային թափոնների 2016-2018թ. ռազմավարությունը, որը ֆիքսում է, թե ինչ կարգով պետք է մեր երկրում իրականացվի աղբահանությունը, աղբի մշակումը, ինչպիսի աղբավայրեր պետք է մեր երկրում ունենանք: Հաջորդ տարի այս ժամանակահատվածում նախատեսում ենք ունենալ 2029 աղբավայրի փոխարեն՝ 120»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ