News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շուրջ 50 ակտիվիստներ, որոնք նախատեսում էին շաբաթ մասնակցել Իտալիայի Տաորմինա քաղաքի մերձակայքում «No G7» կարգախոսով հավաքին, ձերբակալվել են Կալաբրիայի շրջանի ոստիկանության կողմից։ Ի դեպ, գագաթնաժողովն անցկավում է Տաորմինա քաղաքում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ansa գործակալությունը։

Գործակալությունը հաղորդում է, որ նեապոլցիների խումբը ծրագրել էր Կալաբրիայի Վիլլա Սան Ջովանի քաղաքից շոգենավով Սիցիլիա մեկնել եւ միանալ ցուցարարներին։ Վերջինները 15:00-ին Տաորմինայի մերձակայքում գտնվող Ջարդինի Նակսոս քաղաքում G7 գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիա էին նախատեսել։

Առավոտյան ժամը 7-ին, նավահանգստում պետական ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ակտիվիստներին եւ մանրակրկիտ զննման ենթարկել։ Զննման ընթացքում պարզվել է, որ ակտիվիստներից ոմանք ձերբակալվել են՝ անկարգություններով ավարտված հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Ուստի, նեապոլցիների փաստաթղթերը ոստիկաններն առգրավել են եւ թույլ չեն տվել օգտվել Սիցիլիա մեկնող շոգենավից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ