News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ուղիղ մեկ ամիս անգիտակից վիճակում գտնվող ժամկետային զինծառայող 20–ամյա Դավիթ Թադեւոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: 

Հիշեցնենք, որ Դավիթ Թադեւոսյանը անգիտակից վիճակում Ստեփանակերտից ուղղաթիռով Երեւան է տեղափոխվել մայիսի 1–ին։ Նա Արարատի մարզի Եղեգնավան գյուղից է, ծառայում է Հադրութում։ Թե ինչի հետեւանքով է 20–ամյա զինծառայողը հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկներին դեռեւս չի հաջողվում պարզել։ Զինծառայողի մայրը՝ Հասմիկ  Թադեւոսյանը մեր նախորդ հոդվածում («20–ամյա զինծառայողը երկու շաբաթ է՝ անգիտակից վիճակում է, պատճառն անհայտ է») NEWS.am–ի հետ զրույցում պնդել էր, որ որդին ծառայության ընթացքում երբեւէ չի գանգատվել առողջական վիճակից։ Դավիթի առողջական վիճակը կտրուկ վատացել է ապրիլի 27-ին,  զորաամսում, նա ջերմել է ու տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղ երեք օր մնալուց հետո ցնցումներ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են Երեւան, նախ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մայիսի 4–ից Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ըստ բժիշկների եզրակացության՝ նրա մոտ ախտորոշվել է էպիլեպտիկ ստատուս:

Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը NEWS.am-ի  հետ զրույցում ասաց, որ Դավիթ Թադեւոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:  Մինչ օրս բժիշկներին չի հաջողվել պարզել՝ ինչի հետեւանքով է զինծառայողը հայտնվել այդ վիճակում:

«Վիճակը կայուն է, սակայն դեռ մնում է ծայրահեղ ծանր: Որոշ հետազոտությունների տվյալներ ավելի լավ է, քան նախկինում, բայց  ցնցումները դեռեըս շարունակվում են, ավելի քիչ են, բայց շարունակվում են: Պատճառը չենք կարողանում իմանալ, բայց այս էտապում դա այդքան էլ հետաքրքրիր չէ, որովհետեւ ինչ էլ որ լինի, միեւնույն է պիտի ստանա հակացնցումային բուժում, ինչպես նաեւ  հետագա բարդությունների կանխարգելման բուժում: Էպիստատուսը կարղ էր այդպես էլ սկսվել, ոչ մեկ չի կարող ասել: Ամեն դեպքում,  բուժումները կատարվում են՝ բոլոր խնդիրները հաշվի առնելով»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:

Նշենք, որ 20-ամյա զինծառայողը զորացրվելու է հուլիսին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ