News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրյուսելում մայիսի 29-ին Հայաստանի հետ լինելու է մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսություն, որի ժամանակ քննարկվելու են տարբեր հարցեր: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Հայաստանի Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին միացնելու մասին հարցին:

«Մենք ուրախ ենք փաստել, որ որոշ ոլորտներում կա առաջընթաց, բայց մենք կօգտվենք այս երկխոսությունից՝ բարձրացնելու այն ոլորտները, որտեղ մեր կարծիքով լրացուցիչ առաջընթացի կարիք կա: Դուք հիշատակում եք Ազգային ժողովի ներքին հանձնաժողովներից մեկը, սրանք ԱԺ ինքնավար որոշումներն են, իշխող կոալիցիայի որոշումներն են: Մենք կխրախուսենք ԱԺ-ին մարդու իրավունքների հարցը ներառել իրենց օրակարգում»,- ասաց դեսպանը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ նախորդ շաբաթ, երբ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը Երեւանում էր, Ազգային ժողովում հանդիպման ժամանակ ԵԽ պատգամավորները բարձրացրել են Հայաստանում մարդու իրավունքների մասին հարցերը, իսկ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին առաջարկներ ու կոչեր է արել ԱԺ նախագահին, փոխնախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին:

«Այս կոչերը մեծ մասամբ վերաբերում էին մարդու իրավունքների ոլորտներին, մասնավորապես ընտանեկան բռնության դեմ օրենքին, առանց խտրականության օրենքին եւ այլ օրենքների: Այսինքն, Եվրախորհրդարանի հանձնաժողովի այցի ժամանակ պարզ դարձան մի շարք առաջնահերթություններ, որոնք պետք է ներգրավվել ԱԺ օրակարգում: Մեզ համար կարեւորն այն օրենքների ընդունումն է, որոնց հանձնառությունը Կառավարությունն ինքնուրույն է ստանձնել»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ