News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

G7-ի երկրների առաջնորդները կարծում են, որ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագրերի խնդիրն առաջնային է համաշխարհային հանրության համար, քանի Փհենյանի կողմից սպառնալիքը նոր մակարդակի է հասել։ Այս մասին ասվում է ամփոփիչ հռչակագրի տեքստում, որն ընդունվելլ է այսօր՝ Իտալիայի Տարոմինա քաղաքում G7-ի երկօրյա գագաթնաժողովի ավարտին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Հյուսիսային Կորեան համաշխարհային օրակարգում առաջնային խնդիր է դարձել։ Նա աշխարհում կայունության համար ավելի մեծ սպառնալիքներ է ստեղծում, որոնք նոր մակարդակի են հասել»,- ընդգծել են աշխարհի յոթ երկրների առաջնորդները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ