News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դոնորներն ու բարերարներն ավելի հաճույքով են գումարներ նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, եթե հստակ գիտեն, թե ինչպես են դրանք ծախսվելու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի (Կանադա) մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը։  

Տարիներ շարունակ նա Կանադայում զբաղվում է հիմնադրամի համար միջոցներ հավաքելով։ Նրա խոսքով՝ որոշ դոնորներ գումարները նվիրաբերում են դրանք կոնկրետ նախագծի համար ծախսելու պայմանով։ Օրինակ՝ Հայաստանի կամ Արցախի այս կամ այն գյուղում դպրոց կառուցելու համար։ Մյուսներին միայն բավական է իմանալ, որ իրենց նվիրաբերած գումարներով Հայաստանի եւ Արցախի համար օգտակար նախագծեր են իրականացվում։ Այսպես թե այնպես, դոնորները միշտ էլ ցանկանում են տեսնել իրենց ներդրումների արդյունքները, եթե նույնիսկ խոսքը միայն դպրոցի մեկ հարկի, դասարանի կամ այդ դասարանում մեկ պատի վերանորոգման մասին է։

Ամեն տարի Մկրտիչ Մկտրչյանը Հայաստան եւ Արցախ է այցելում՝ անձամբ տեսնելու, թե ինչ է արվել եւ ինչ պետք է արվի հիմնադրամի նախագծերի շրջանակում։ Իսկ լուսանկարները նա ցույց է տալիս հիմնադրամի դոնորներին։ Երբ դոնորները տեսնում են դատարկ տարածքի, իսկ հաջորդ տարի՝ այդ տարածքում դպրոցի գեղեցիկ շենքի լուսանկարը, հասկանում են, որ իրենց միջոցները նպատակային են օգտագործվել, եւ հաջորդ անգամ նրանք ավելի հաճույքով են գումար նվիրաբերում հիմնադրամի նախագծերին։

Երեւանում, Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մայիսի 27-ին բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 26-րդ նիստը։ Նիստին ներկա են Հայաստանի եւ Արցախ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, սփյուռքից հյուրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ