News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի անկախության ճանաչումը Ցեղասպանության ճանաչումից ավելի կարեւոր է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» համահայկական հիմանդրամի Տորոնտոյի (Կանադա) մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը։

Մկրտիչ Մկրտչյանն ինքը Հայոց ցեղասպանության հետեւանքով որբացած մարդու զավակ է, այդ պատճառով Ցեղասպանության ճանաչումը նրա համար մեծ նշանակություն ունի։ Սակայն Մկրտչյանն ընդգծում է, որ իր համար ավելի մեծ նշանակություն ունի Արցախի անկախության ճանաչումը։

«Ցեղասպանությունը մեր անցյալն է, իսկ Արցախը՝ ապագան։ Հենց այդ պատճառով էլ ինձ համար շատ կարեւոր է Արցախի ճանաչումը»,- նշեց նա։

Մկրտիչ Մկրտչյանը հավելեց, որ Կանադայում, որտեղ ինքն ապրում է, լուրեր կարդացող բոլոր մարդիկ ինչ-որ չափով գիտեն Ցեղասպանության մասին։

«Բայց ես չեմ ցանկանում, որ հայերին ճանաչեն միայն Ցեղասպանությամբ։Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա՝ հայերը խելացի, տաղանդավոր մարդիկ են։ Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա անկախ Հայաստանի մասին։ Ես ցանկանում եմ, որ մոտ ապագայում Արցախը եւս անկախություն ձեռք բերի»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ