Մեծ Բրիտանիայի իշխանությունները ահաբեկչական սպառնալիքի մակարդակը նվազեցնելու որոշում են ընդունել։ Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Այսպիսով, ահաբեկչության մակարդակը «կրիտիկական»-ից դարձել է «չափազանց լուրջ»։ Հետեւաբար, ոստիկանության աշխատակիցներին օգնություն ցուցաբերող զինծառայողները հետ կկանչվեն։
Նշվում է, որ տվյալ որոշումն ընդունվել է Մանչեսթերի ահաբեկչությունից հետո իրավապահ մարմինների իրականացրած շրջայցերի արդյունքում։