News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քրեական հեղինակություններ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի եւ Վստրեչի Ապեր մականունով Արամ Վարդանյանի սպանությունը նախապատրաստելու գործով կալանավորված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ  կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Եվս մեկ անձ, որի ինքնությունը չի հաղորդվում, ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի  (Սպանության նախապատրաստման դրդում, օժանդակում) 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քրեական գործով ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանը հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ