News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք հավատում ենք, որ կառուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ստեղծումը լավ զարգացում է: Այսօր՝ մայիսի 27-ին, նման կարծիք հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով փորձագետների կարծիքին, թե այդ մարմնի կազմի ձեւավորումը ԱԺ-ի կողմից արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս:

«Որոշ ժամանակ է՝ Եվրամիությունը եւ ես անձամբ խրախուսում ենք նման մարմնի ձեւավորումը, եւ մեզ համար շատ կարեւոր է այդ կառույցի անկախությունը: Այլ երկրների փորձն ապացուցում է, որ նման կառույցն արդյունավետ է գործում, եթե այն անկախ է եւ չի կառավարվում որեւէ մեկի կողմից: Այսպիսով, մենք ողջունում ենք սա, որովհետեւ կարծում ենք, որ սա մեկ քայլ է դեպի առաջ: Բայց մենք այս մարմնի անկախության մասին կդատենք նրա գործողություններով: Չենք կարող կանխավ դատողություններ անել»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մայիսի 25-ին որոշել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծել: Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա կստեղծվի կոռուպցիայի կանխման մարմին: Այն կհետեւի պաշտոնեական էթիկային, շահերի վեճերին եւ պաշտոնյաներին ներկայացվող այլ պահանջներին: Կառույցը նաեւ եկամուտների հայտարարագրերը կընդունի:

Այս պահանջները կգործեն ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլ նաեւ կոռուպցիայի բարձր պոտենցիալ ռիսկեր ունեցող ոլորտների աշխատակիցների համար՝ պետգնումներ, դատախազություն եւ քննչական մարմիններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ