News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը կրկին հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնեց  NEWS.am-ի խմբագրություն զանգահարած ազատամարտիկը:

Ազատամարտիկը պահանջում է իր առողջական վիճակի հետազոտում կազմակերպել:

Ազատամարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն, նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» կամ քաղաքացիական հիվանդանոց: Նրա խոսքով՝ ճաղերի հետեւում է հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամենը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:

Տպել
Ամենաշատ