News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդն ի վիճակի է օգնել ուրիշներին, դա մեր պատասխանն է թուրքերին։ Դա նրանց արարքների հակապատկերն է։ Այս մասին մայիսի 27-ին UWC Դիլիջան միջազգային քոլեջում «Aurora Dialogues» քննարկումների առաջին օրվա շրջանակում լրագրողներինն ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, ձեռնարկատեր Նուբար Աֆեյանը։

Նրա խոսքով՝ «Ավրորա»-ն նոր ծրագիր է։ «Մարդասիրական ոլորտում նման ծրագրեր չեն եղել, որոնք այնպիսի փոքրիկ երկիր, ինչպիսին Հայաստանն է, ներկայացնեին ամբողջ աշխարհում։ Աշխարհն ամենեւին չի կենտրոնանում Ցեղասպանություն վերապրած հայերի շուրջ։ Մեր ներկայացրած նյութերը միանգմայն նոր են, եւ համաշխարհային մակարդակով առաջին անգամ են ներկայացվել»,- նշել է Նուբար Աֆեյանը։ Նա վստահ է, որ հետագայում էլ կշարունակեն այդ գործը։ «Այն պահին, երբ զգում ես, որ խաղաղությունը լքել է քեզ, եւ դու տեսնում ես, որ մարդիկ պատրաստ են իրենց կյանքը վտանգելով քեզ օգնել, անկասկած հույս է տալիս։ Ցեղասպանության ժամանակ մենք՝ հայերս մեր վերջին շունչն էին փչում, եւ պատմության ընթացում միանգամայն օտար մարդիկ՝ ամերիկացիներ, թուրքեր կամ սիրիացիներ, օգնել են մեզ։ Այժմ նրանք տեսնում են հայ ժողովրդին, որը հաղթահարել է այդ ամենն ու ինքնավստահ եւ աշխատասեր ժողովուրդ դարձել»,- ընդգծել է Նուբար Աֆեյանը։

«Ավրորա»-ի նախորդ տարվա մրցանակաբշխության գումարի մի մասը փոխանցվել է Բրազիլիայի որբերին։ «Եթե միայն տեսնեիք՝ ինչպես են այդ երեխաները խոսում հայերի ու Հայաստանի մասին։ Այժմ նրանք տեսնում են, որ հայ ժողովուրդը Բուրունդիայից մի կնոջ միջոցով («Ավրորա»-ի մրցանակակիր Մարգարեթ Բարանկից) օգնում է իրենց»,- հավելել է Նուբար Աֆեյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ