News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Open source-ը կարող է բիզնեսին օգնել մինչեւ 80% խնայել սոֆթի ծախսերի համար: Երեւանում անցկացվող BarCamp ՏՏ ֆորումի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Red Hat ընկերության՝ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում Open source-ի տարածման հարցերի պատասխանատու Յան Վիլդեբուրը:

Հաջող օրինակներ կան ոչ միայն տարբեր երկրներում: Բջջային բանքինգի աֆրիկյան հեղափոխության ժամանակ, որի մասին արդեն շատերը գիտեն աշխարհում, տեղական բանկերն ամբողջությամբ open source ծրագրեր են օգտագործել:

Microsoft-ի կամ այլ խոշոր ընկերությունների արտոնագրերի համար նրանք չէին կարող գումարներ հատկացնել, անհրաժեշտ ծրագրային փաթեթի մշակում պատվիրել՝ նույնպես: Այդ պատճառով նրանք սկսել են փոխանակել այն սոֆթերով, որոնք չեն խանգարում մրցակցել:

Իսկ գործնական սոֆթերի շուրջ 80%-ը տիպական է՝ բազային տվյալները եւ այլն: Այդ պատճառով դրանք նույնպես կարելի է կիսել մրցակիցների հետ: Ավելին, Վիլդեբուրի խոսքով՝ որքան շատ շահագրգիռ անձինք տեսնեն կոդը, այնքան լավ:

«Աֆրիկայի բանկերը վաղուց են հասել դրան: Նրանք sms վճարումների համակարգ ունեին սմարթֆոնների ի հայտ գալուց շատ առաջ: Նրանք փոքր էին ու ոչ շատ հարուստ, այդ պատճառով էլ ստեղծարար: Իսկ հիմա եվրոպական բանկերը վախենում են նրանցից: Չէ՞ որ մի օր նրանք կարող են մտածել. «Եթե մեր գաղափարն աշխատեց Աֆրիկայում, կարող է աշխատել նաեւ Եվրոպայում»,- նշեց նա:

Linux-ի մշակողները, այդ թվում՝ Red Hat-ը, հաճախորդներ ունի նաեւ Հայաստանում: Հիմնականում ֆինանսական հատվածում, բայց պատվերները քիչ չեն նաեւ կառավարությունից:

«Հայաստանում նաեւ Linux-ի լավ մշակողները ունենք»,- նշեց Red Hat-ի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ