News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Գուգարք գյուղում հայտնի քրեական հեղինակություն համարվող «Ճաճոյի Էդոյի» որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության մեջ կասկածվող կնոջ նկատմամբ դատարանը խափանման միջոց է սահմանել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ որոշում է կայացվել 32-ամյա կնոջն արգելանքից ազատելու մասին:

Տիգրան Մարտիրոսյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով (սպանություն, որ տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանությամբ սահմանազանցմամբ): «Միաժամանակ, հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկել մեղադրյալի եւ նրա բնակարանի պաշտպանության ուղղությամբ»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ NEWS.am- թղթակիցը հաղորդել էր, որ մայիսի 25-ին ժամը 00:50-ին 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանն ատրճանակից ստացած վնասվածքներից մահացել է: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին եւ սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը եւ կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը նա ձերբակալվել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ