News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաց գործիքներն (tools) օգնում են SaaS-ում-ում (սոֆթը՝ որպես ծառայություն) միկրոծառայությունների ճարտարապետությանը: Երեւանում անցկացվող BarCamp ՏՏ ֆորումի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Synergy ընկերության ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը:

Երբ Google-ը, Netflix-ը եւ այլ մշակողներ սկսեցին նման գործիքները բաց հասանելիությամբ տեղադրել, սոֆթ մշակողների համար դյուրին դարձավ իրենց ծրագրերի առանձին բաժիններ աութսորս անել:

Նման պատվերներն իրենց տեսակի մեջ միկրոծառայություններ են դառնում, որոնք փոքր թիմերը մատուցում են խոշորներին: Հիմա դրան օգնում են բաց գործիքները: Ընդ որում, ըստ Կարապետյանի, դրանք կապված չեն ծրագրավորման որեւէ կոնկրետ լեզվի հետ:

BarCamp ֆորումի գլխավոր հովանավորը Ucom-ն է՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ