News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագ սնունդի Burger King ռեստորանների ցանցը Բելգիայի շուկա իր մուտքը ներկայացրել է երկրի թագավորի զվարճալի ընտրություններով, ինչն առաջացրել է Բելգիայի թագավորական ընտանիքի դժգոհությունը եւ զայրույթը, փոխանցում է BBC-ն:

Ընտրություններն անցկացվում են whoisthe.king.be կայքում: Օգտատերերին հիշեցնում են, որ 2013 թվականի հուլիսի 21-ին Բելգիայի միապետ է դարձել Ֆիլիպը, իսկ 2017 թվականի մայիսի 19-ին «Բելգիա իր մուտքի մասին է հայտարարել Burger King-ը»: «Երկու թագավոր, մեկ թագ, ո՞վ է իշխելու»,- հարցնում են օգտատերերին եւ առաջարկում քվեարկել Ֆիլիպի կամ Burger King-ի օգտին:

Ի դեպ, իշխող միապետին ընտրելու դեպքում կայքը հարցնում է. «Դուք վստա՞հ եք: Նա ձեզ համար կարտոֆիլի ֆրի չի տապակի»: Եթե «այո» պատասխանեք, ապա հարց կառաջանա. «Դուք վստահ եք, որ վստահ եք», իսկ «այո» կոճակը զգալիորեն փոքր է դառնում, քան «ոչ» կոճակը:

Կայքում քվեարկությունը բաց է մինչեւ հունիսի 19-ը: Բելգիայում Burger King-ն իր առաջին ռեստորանը կբացի հունիսի վերջին:

Բելգիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Պիեր Էմանուել դե Բոն հայտարարել է, որ թագավորի նկարի օգտագործմանը պետք է միապետը հավանություն տա, սակայն նրանից թույլտվություն չեն խնդրել: «Մենք նման մոտեցմանը հավանություն չենք տալիս,- ասել է նա: - Քանի որ դա կոմերցիոն նպատակներով է արվում, մենք մեր համաձայնությունը չէինք տա»:

Ի դեպ, Burger King-ի կայքում օգտագործվում է Ֆիլիպի մուլտիպլիկացիոն պատկերը:

Ցանցի ներկայացուցիչը հայտնել է, որ միապետությունից ոչ մի հաղորդագրություն չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ