News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընթացիկ ֆինանսական տարում ճապոնական առաջատար ավտոարտադրողները մոտ 2,85 տրլն իեն (25,5 մլրդ դոլար) կծախսեն անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման եւ էկոլոգիապես մաքուր մեքենաների սերունդ ստեղծելու համար: NHK հեռուստաալիքը հայտնում է, որ սա վերջին շրջանում ամենամեծ ցուցանիշն է:

Այսպես՝ Ճապոնիայում խոշորագույն Toyota ավտոկոնցեռնը այս նպատակով  միանգամից 1,5 տրլն իեն (13,4 մլրդ դոլար) է հատկացրել: Honda-ն պատրաստվում է 750 մլրդ իեն (6,7 մլրդ դոլար) ծախսել՝ 9,4 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Տեխնոլոգիաների զարգացման համար ծախսերի ամենամեծ աճ է նախատեսել Subaru ընկերությունը: Այն բյուջեից կհատկացնի 134 մլրդ իեն (1,2 մլրդ դոլար), ինչը 17,3 տոկոսով ավելի է նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ:

Որոշ ավտոարտադրողներ ծրագրել են համագործակցել սենսորների եւ խցիկների արտադրությամբ, նաեւ հաղորդակցության  համակարգերով զբաղվող ընկերությունների հետ: Օրինակ՝ Honda-ն որպես գործընկեր ընտրել է Google ընկերությանը:

Ճապոնիայի կառավարությունը լրջորեն է վերաբերվում անվարորդ կառավարման տեխնոլոգիաների առաջընթացի հարցին: Իշխանությունները հույս ունեն, որ 2030 թվականին Ճապոնիայի ճանապարհներին յուրաքանչյուր 5-րդ մեքենան, գոնե մասնակի, կընթանա առանց վարորդի մասնակցության: Ակնկալվում է, որ 2020 թվականին անվարորդ մեքենաների վարումը կթույլատրվի երկրի մի քանի շրջաններում, իսկ 2025 թվականին ծրագրվում է ձեւավորել լիարժեք ներքին շուկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ