News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը մեկտեղում է գիտելիքն ու իմաստությունը: Այս մասին մայիսի 28-ին հայտարարեց «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի «Քարնեգի» կորպորացիայի նախագահ, «Ավրորա-2017» մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը՝ ելույթ ունենալով Մատենադարանում  Aurora Dialogues-ի ինտերակտիվ քննարկումերի երկրորդ օրվա ընթացքում (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով՝ միջոցառման անցկացման համար Մատենադարանն ընտրվել է իր պատմական նշանակության պատճառով: «Սա հիշողությունների տունն է: Սա գիտելիքների եւ հայ ժողովրդի հարատեւության շտեմարանն է: Սա իմաստության տունն է, սա գիտելիքների տունն է»,- նշեց Վարդան Գրեգորյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի ուժը հոգեւոր աննկունության մեջ է:

«Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Երեւանում, մայիսի 28-ի երեկոյան: Մրցանակին հավակնում են Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը՝ Սոմալիում Խաղաղության եւ մարդու իրավունքների Էլման կենտրոնի հիմնադիրներ, Ջամիլիա Աֆղանին՝ Նուր կրթական համակարգի պոտենցիալի ամրապնդման եւ զարգացման կազմակերպության նախագահ, Թոմ Կատինան՝ Սուդանի Նուբայի լեռներում գտնվող Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ, Մուհամմադ Դարվիշը՝ Սիրիայում Մադայի դաշտային հոսպիտալի բժիշկ, դոկտոր Դենիս Մուքվեգեն՝ վիրաբույժ գինեկոլոգ եւ Կոնգոյի Պանզիի հիվանդանոցի հիմնադիր:

Նրանցից մեկը կդառնա «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիր եւ 100 հազար դոլարի դրամաշնորհ կստանա սեփական գործունեության իրականացման եւ մեկ միլիոն դոլար պարգեւ, որը նրան յուրատեսակ հնարավորություն կտա շարունակելու բարու էստաֆետը եւ աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ