News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պեկինը դժգոհություն է հայտնում Հարավ-չինական ու Արեւելաչինական ծովերում իրավիճակի մասին G7 առաջնորդների հայտարարություններից։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

G7 առաջնորդները դեմ են արտահայտվել միակողմանի գործողություններին, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացիայի։ Նրանք նաեւ հաստատել են իրենց հանձնառությունը ծովային տարածքային վեճերը երկխոսության ու իրավունքի միջոցով լուծելու հարցում։

«Մենք ուշադրություն ենք դարձրել այս իրավիճակին։ Մենք մեր վճռական բողոքն ենք արտահայտում G7 գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության կապակցությամբ, որում քննարկվում է Արեւելաչինական ու Հարավ-չինական ծովերիհարցը՝ միջազգային իրավունքի պատրվակով»,- ասել է Լու Կանը։

Նա նշել է, որ Պեկինը կողմ է համապատասխան վեճերը բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով անմիջապես վեճի կողմերի հետ կարգավորելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ