News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ—ում սպանել են այն երկու տղամարդկանց, ովքեր պաշտպանել են մուսուլման կանանց։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Օրեգոն նահանգի Փորթլենդում՝ գնացքի մեջ։ Երեք ուղեւորներ փորձել են հանդարտեցնել հիջաբով կանանց վիրավորող տղամարդուն, բայց վերջինը դանակով հարձակվել է նրանց վրա՝ հասցնելով մահացու վիրավորումներ, հայտնում է Euronews-ը։

«Ոոստիկանները, որոնք հերթապահում էին հարթակում, մտել են գնացք ու հայտնաբերել ծանր վիրավորում ստացած տղամարդուն։ Նրանք փորձել են տեղում օգնություն ցուցաբերել նրան, բայց չեն կարողացել փրկել, տղամարդը մահացել է։ Հայտնաբերվել են եւս երկու տուժածներ, նրանց միանգամից հիվանդանոց են տեղափոխել, բայց հիվանդանոցում նրանցից մեկը նույնպես մահացել է»,- հայտնել է Փորթլենդի ոստիկանության աշխատակից Փիթ Սիմփսոնը։

Հարձակվողը հաջորդ կայարանում իջել է գնացքից ու փորձել է փախուստի դիմել, սակայն նրան շուտով ձերբակալել են։ Հայտնում են, որ 35-ամյա տղամարդը սպիտակ ռասսայի տիրապետության գաղափարակիրն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ