News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մայիսի 28-ը կարեւորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը կարեւորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում:

Չնայած բոլոր դժվարությունների ու անհաղթահարելի թվացող մարտահրավերների, 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության եւ ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»:

Կարեն Կարապետյանը նաեւ տեղադրել է System of a Down ռոք-խմբիկատարմամբ «Սարդարապատ» երգի տեսահոլովակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ