News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն դեռեւս հունվարին բրիտանական Մի-5 հակահետախուզության ծառայությանը զգուշացրել է, որ Մանչեսթերում ահաբեկչության հեղինակ Սալման Աբեդին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հյուսիսաֆրիկյան բջջի անդամ է եւ Մեծ Բրիտանիայում հարձակում է ծրագրել, հայտնում է Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրներին:

Դաշնային գործակալներն այս տեղեկությունը ստացել են Աբեդիի շփումները որսալու շնորհիվ: Պարբերականի տեղեկություններով՝ ՀԴԲ-ն Աբեդիին հետեւում էր 2016-ի կեսերից: «ԱՄՆ-ից ահազանգ ստանալով՝ Մի-5-ը բռնել է Աբեդիին եւ խմբավորման այլ անդամների: Այդ ժամանակ կարծում էին, որ նա ծրագրել է քաղաքական անձի մահափորձ: Սակայն քննությունը ոչ մի արդյունք չի տվել, եւ նրան, ցավոք, ձեռքից բաց են թողել»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր արենա» մարզադաշտում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ժամանակ մահապարտ ահաբեկչի պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, 66 մարդ դեռեւս հիվանդանոցներում է, նրանցից 23-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Մի քանի մարդ անհետ կորած է համարվում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ