News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամեն մարդ իր գաղափարն ունի, մտածելակերպը, գիտի ինչ ա անում ու ինչ ա ուզում: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելուն:

«Մի քանի օր առաջ եմ խոսել Սեյրան Օհանյանի հետ, Հայաստանում էր: Ամեն մարդ իր գաղափարն ունի, մտածելակերպը, գիտի ինչ ա անում ու ինչ ա ուզում: Իմ ի՞նչ գործն ա, որ հարցնեմ: Ինձի ցավ է, որ գնաց: Ինքը պատրաստի պետական մտածելակերպով մարդ ա, իրեն պետք ա, որ ընկավ....»,- ասաց Սարոյանը:

Նրա խոսքով՝ ով որ դուրս է գալիս իշխանությունից, սկսում է քննադատել իշխանություններին. «Որ գործից հանեն հելնենք բաբա չափենք հետեւից»:

Սարոյանը վստահեցրեց, որ Սեյրան Օհանյանի հետ ոչ մի քաղաքական հարց չի քննարկել եւ անձամբ ինքն է զանգել Օհանյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ